Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան

  • 18/03/2024

news.am

Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մենք որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարերին: Այս մասին Ոսկեպարի Սուրբ Աստծավածածին եկեղեցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիկոպոս Աջապահյանը:

«Այնտեղ Գանձասարի, Ամարասի քարերը, Շուշիի եկեղեցու քարերը, էն մյուս կողմում Ախթամարը, Մշո Սուրբ Կարապետը, մինչեւ լուսաբաց կարող ենք թվել: Եւ այդ քարերը առ այսօր կանգնած աղաղակում են, ասելով, որ սա Հայաստանն է: Եւ մենք, որ շնչավոր ենք, ու ընդամենը պետք է տեր կանգնենք այդ քարերին, ու ասենք, որ այո, անշունչ քար, դու իրավացի ես, սա Հայաստանն է: Թողնում ենք այդ քարերին մենակ եւ մեր բախտը փնտրում ենք ուրիշ տեղերում, ուրիշ արդարացումներով»,- ասել է նա:

Ամբողջական տեքստ