news.am
Ժամեր առաջ ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ մի միջադեպի, երբ Հայաստանի Հանրապետության ազգուրաց օկուպացիոն ռեժիմն իր նորօրյա ենիչերիներով թույլ չտվեց ու խոչընդոտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և վերջինիս ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իբրև Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, տեղի հայ համայնքերի, ծխական ու թեմական խորհուրդների անունից խստորեն դատապարտում ենք այդ քստմնելի արարքը և աղոթում մեր հայրենի երկրի խաղաղության և մոտ ժամանակներում Աստվածասեր իշխանության հաստատվելու համար, իշխանություն, որը կգիտակցի Սարդարապատի հերոսամարտի իրական կերտող Ամենայն Հայոց Հայրապետության հսկայական ու անգնահատելի դերն ու նշանակությունը իր եկեղեցու զանգերի ղողանջներով, ժամանակի Հայոց Հայրապետի քաջալերիչ ճառով և հոգևորականներից ու աշխարհականներից բաղկացած մահապարտների գնդի ձևավորմամբ ու մայիսյան հերոսամարտերին գործուն մասնակցությամբ։