news.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հիսուսի արձանի կառուցման վայր եւ հետեւել աշխատանքներին:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին՝ նշելով. « Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ արձանի կառուցման գաղափարը քննարկվել է շուրջ 1,5 տարի։
Իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը: Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ասենք ամբողջ աշխարհնմ իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որ քրիստոնեությունն ինքն է ընդունել: Դա մեզ ճանաչում ու հզորություն է տալու»,-ասաց նա:
Ծառուկյանը նորմալ է համարում, որ իր այս նախաձեռնությունը քննադատվում է. «Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան։ ես միայն չեմ ընդունում չարախոսությունը», – ասաց նա՝ շեշտելով, որ Փարիզում Էյֆելյան աշխատակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին, մինչդեռ այժմ այն Ֆրանսիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է։