Ադրբեջանը հանել է Վանքասարի եկեղեցու խաչը

  • 06/02/2024

armeniatoday.news

Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարկված լուսանկարներում բացակայում է Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը: «Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն»,- ընդգծում է պատմաբանը։ Նա հիշեցրել է, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գործողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»:

Ամբողջական տեքստ