«Աղանդավորակերպ խմբավորման կողմից սա հարձակում է եկեղեցու վրա»

  • 15/07/2018

iravunk.com

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հակաեկեղեցական նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը: Վեհափառ Հայրապետի մեքենան շրջափակված էր, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը՝ փակ: Արդյունքում Ամենայն Հայոց Հայրապետը ստիպված էր եղել իջնել մեքենայից եւ շարժման մասնակիցների վիրավորանքների, մեղադրանքների ու սպառնալիքների ներքո քայլել ոտքով՝ ոստիկանների ուղեկցությամբ: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի քարտուղար Արժանապատիվ ՏԵՐ ԱԴԱՄ քահանա ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

Ամբողջական տեքստ