Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայրենիքի շուրջ համախմբված մնալու կոչ է արել

  • 18/09/2020

iravunk.com

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հատկանշական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Անկախ պետականությունը ազգերին եւ ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսեւորելու իրենց հոգեւոր ներուժն ու կարողությունները: Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը եւ դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու եւ մեր երկիրը շենացնելու համար, նաեւ ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք եւ ուզում ենք ապրել իբրեւ ազգ եւ հասարակություն»: