Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին

  • 19/03/2019

armchurch.info

Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել և արդարացնել մարզի բնակչության սպասումները: Նորին Սրբությունը նաև խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին:

Ամբողջական տեքստ