ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմում այցելել է Հարության տաճար եւ տաճարի հայկական մաս։
Ինչպես տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, վարդապետ Կորյուն Բաղդասարյանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարության տաճարի Հայոց եկեղեցուն պատկանող Աստվածամոր ուշաթափման սրբավայրում մոմ է վառել։