Արդար չեք հետևությունների մեջ. Վահրամ քահանա Մելիքյան

  • 24/09/2020
  • Սյուզան Սիմոնյան

hraparak.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքել է մեր այսօրվա հրապարակմանը, որը վերնագրել էինք «Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից» և որում անդրադարձել էինք վթարի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացած վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Կիրակոս քահանա Սիմոնյանի բուժման ընթացքին:

Վահրամ Մելիքյանը գտնում է, որ մենք արդար չենք մեր հետևությունների մեջ: «Մայր Աթոռը երբեք որևէ հոգևորականի նման իրավիճակում չի թողել առանց խնամքի։ Եթե դա վեր է եղել տվյալ թեմի ուժերից, ապա Մայր Աթոռն է ստանձնել անհրաժեշտ ծախսերը։ Վկայությունները բազում են։ Մեկ այլ դիտարկում էլ.«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ոչ թե Հայրապետին», – նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը:

Ամբողջական տեքստ