hraparak.am
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը, հայտարարել է Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։
Նրա խոսքով, կքննարկվի հանդիպմանն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին հրավիրելու հարցը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ժամանակին ես նրան հրավիրել էի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովին։ Այսօր հայ եկեղեցին իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան առաջարկեցինք ընդունել դա։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա», – զառանցել է ադրբեջանցի կրոնապետը։