Գեներալները թող իրենց հարց տան՝ հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ հայրենիքից հիշատակ և փլատակներ թողնող վարչակազմին

  • 23/04/2024
  • Հայկա Ալոյան

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցն է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

-Բագրատ Սրբազանի դեմ արշավին լծվել են իշխանական և պրոիշխանական քարոզիչները, նրան թիրախավորել են, այսպես կոչված` քաղաքագետներ, իշխանական կայքեր։

-Ո՞ւմ թիրախավորեն, ումից որ վախենում են՝ նրան են թիրախավորում:

-Վտանգ են տեսնում, որ հոգևորականների շուրջ կարող է դիմադրության օջախ ձևավորվե՞լ:

-Իհարկե, դրա համար վարաբեկման քաղաքականություն են որդեգրել, բայց այս անգամ դասականի խոսքը, կարծում եմ, իրականություն կդառնա՝ վարունգի գործով:

-Մի շարք իշխանական լրատվամիջոցներ հարցազրույցներ են վերցնում ոմն Սահակից, ում հայր Սահակ են ներկայացնում, ով այդ վարկաբեկման քաղաքականության առաջամարտիկներից է: Ո՞վ է այդ մարդը:

-Չկա այդպիսի քահանա՝ հայ եկեղեցին նման քահան չունի:

-Ինքնակո՞չ է։

-Նա վաղուց՝ շատ վաղուց կարգալույծ է արված՝ իր բազմաթիվ մեղանչումների և այլանդակությունների համար:

Ամբողջական տեքստ