Դադիվանքի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ գաղտնարան է հայտնաբերվել

  • 01/12/2017

armchurch.info

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ, ճարտարապետ Սամվել Այվազյանը:

«Վերականգնման աշխատանքների շրջանակում իրականացվում էր հիմքերի ուսումնասիրություն, երբ գաղտանարան հայտնաբերվեց: Այդ թաքստոցը եկեղեցու ներսում՝ հարավային պատիկ տակ է: Այդ գաղտանարանը զմռսված էր, և մինչ այժմ այն ուսումնասիրված չէ: Որոշվեց, որ եկեղեցու վերականգնման նախագծում ներառվի նաև այս գաղտանարանի ցուցադրումը: Այսինքն՝ ոչ միայն պետք է ամբողջական եկեղեցին վերականգնվի, այլև պայմաններ ստեղծվեն այդ թաքստոցը ցուցադրելու համար: Նախատեսված է դնել ապակեպատ ծածկ, բացվող դռնակ, լույսեր»,-ասաց Սամվել Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ գաղտանարանը հայտնաբերելուց հետո հրավիրել են հնագետի: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են` հասկանալու, թե ինչի համար է ծառայել այդ գաղտնարանը:

Ամբողջական տեքստ