Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Բագրատ Սրբազան

  • 28/05/2024

news.am

Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Մինչեւ հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանությանմեջ է, երեւի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ:

Սա երեւի պատմական Հայաստան է, «իրական Հայաստանի» հետ կապ չունի: Եկեք փաստը արձանագրենք, անցնեն առաջ»,-ասաց նա:

Հարցին՝ ակնկալիք կա՞ր այստեղ Փաշինյանին հանդիպելու, նա պատասխանեց. «Ենթադրվում էր, որ կգա: Պիտի հարցնեի՝ ինչու համար է եկել այստեղ»:

Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, եւ որեւէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը եւ հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:

Ամբողջական տեքստ