Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանն ու Միխայիլ Գիորգաձեն Երևանում լուծել են Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց եկեղեցու հարցը։
Հայաստանի և Վրաստանի մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների պահպանման հարցը քննարկվել է երկու երկրների մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանի և Միխայիլ Գիորգաձեի հանդիպման ժամանակ։ Այդ թվում որոշվել է նաև Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց եկեղեցու ճակատագիրը։
Եկեղեցին պահպանելու համար մղվող պայքարը շարունակվում է։ Facebook սոցցանցում #SaveKarmirAvetaran հեշթեգով ակցիա է մեկնարկել։ Ակտիվիստները եկեղեցու մոտ բնակելի համալիրի կառուցումը Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքի կոպիտ խախտում են համարում։