Կառավարության որոշմամբ մինչև 2018թ.-ը ՀՀ 361 համայնքների միավորման արդյունքում ձևավորվելու է ընդամենը 30 համայնք: Այն, որ համայնքների խոշորացմանը դեմ են որոշ համայնքապետեր եւ բնակչության մեծ մասը, նորություն չէ: Պարզվում է՝ համայնքների խոշորացումը որոշակի խնդիր է առաջացնում նաև մարզի հոգևորականների շրջանում: Hraparak.am-ի զրուցակիցը Շիրակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է: Նշենք, որ Շիրակի մարզում խոշորացման արդյունքում ստեղծվելու են 3՝ Անի, Ախուրյան, Մարմաշեն համայնքները:
-Սրբազա՛ն, խոշորացումից հետո նախկինի նման յուրաքանչյուր համայնք իր հովվապետն է ունենալու, թե եկեղեցիները նույնպես միավորվելու են: