Եղեգիս գետի ափին տեղակայված անտառային բնակավայրում միջնադարյան հրեական գերեզմանատուն է գտնվում, այնտեղ կարելի է հասնել մեքենայով կամ ոտքով Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքից։
Մեզ քիչ տեղեկություն է հասել Հայաստանում հրեաների գործունեության մասին, սակայն հստակ հայտնի է, որ այդ ազգի ներկայացուցիչները այստեղ են տեղափոխվել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի օրոք։ Ավելի ուշ հերաներին վերաբնակեցնելու քաղաքականությունը շարունակեցին Արտավազդ II և Տիգրան Մեծ թագավորները։