Ինչու է եկեղեցին խաչը վստահում աստվածաշնչյան պատվիրաններ խախտողին. հարցազրույց

  • 18/01/2018

armchurch.info

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

-Սրբազա՛ն, Հայ առաքելական եկեղեցու խաչքավորները սովորաբար ի՞նչ սկզբունքով են ընտրվում:

-Եկեղեցում խաչքավորները Հովհաննես Մկրտչի դերում են հանդես գալիս: Որպես ոսկե կանոն եւ սկզբունք գոյություն չունի: Մարդը, որը եկեղեցուն գնահատել գիտի, եկեղեցու գիտակցությունն ունի այդ առաքելության մեջ, թե իր տեղն ու դերը որն է, հենց նրանց միջից էլ կարող են ընտրվել խաչքավորները:

-Տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ են եղել խաչքավոր, ինչո՞ւ եկեղեցում որեւէ ընդդիմադիր գործիչ երբեք խաչքավոր չի դառնում: -Որ նայեք տարբեր եկեղեցիներում, կգտնեք ամեն սոցիալական խավի ներկայացուցչի, բոլոր տեսակի:

Ամբողջական տեքստ