Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում, գլխավորությամբ տնօրենի՝ Գոհար Պողոսյանի, իրականացվեց «Բարեգործական շաբաթ» ծրագիրը, որի մասնակցեցին երեխաները, ծնողները և աշխատողները:
Ծրագրի շրջանակներում մանկապարտեզում անցկացվեց բարության վերաբերյալ պարապմունքներ, որոնք դաստիարակչական բնույթ ունեին:
Շաբաթն ավարտվեց հետաքրքիր մի ակցիայով, որին մասնակցեցին մանկապարտեզի աշխատակազմը, երեխաները և իրենց ծնողները:
Մանկապարտեզում հավաքվեց մանկական հագուստներ, կոշիկներ, խաղալիքներ, որոնք մանկապարտեզի աշխատակազմը երեխաների և ծնողների հետ հանձնեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն: