Խեղկատակություն` Ամենայն հայոց հայրապետի հրաժարականի պահանջով

  • 10/06/2018
  • Սարգիս Արծրունի

1in.am

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տարօրինակ անունը կրող նախաձեռնությունն արդեն մի քանի օր է` պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը:

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որի ավարտին ընդունվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր»:

Թավշյա հեղափոխությունը մեր քաղաքական, հանրային կյանքը բարենորոգելու պատուհան բացեց, սակայն հասարակական տարբեր խմբեր այս օրերին առաջ են քաշում պահանջներ, որոնք, մեղմ ասած, զուրկ են ադեկվատեւթյունից, էլ չենք ասում այն մասին, որ հղի են վտանգավոր հետևանքներով:

Ամբողջական տեքստ