Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հյուրընկալել էր Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ՝ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին և իր օգնական՝ Հայր Գաբրիել Քուիկին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծ.վրդ. Անանյանի:
Հյուրերին ընդունեցին դպրոցի տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, տնօրեն Սուսաննա Վարդանյանը, դպրոցի այլ ներկայացուցիչներ և աշակերտներ: