Ոստիկանությունը, չնայած նրան, որ 50 մետր հեռավորության վրա է գտնվել դեպքի վայր է գնացել 20 րոպե ուշ։ Բալյանը սրա մեջ դիտավորություն է տեսնում։
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» տարածք զինված սադրիչներ ներխուժման հետևանքով վիրավորվել ենվարդապետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներխուժումից հետո ոստիկանություն են տարվել 6 սադրիչների և հայ համայնքից երկու երիտասարդների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ավելի քան 30 զինված սադրիչ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։