Կվերադարձնի՞ արդյոք Գարեգին Բ-ն Պուտինից ստացած շքանշանը

  • 23/12/2022
  • Սերոբ Մարության

hraparak.am

Մայր Աթոռի օրերս տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, արձագանքելով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի դիմումներին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսը համատեղ նամակով դիմել են ԵՄ Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, որով դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը եւ Արցախի բլոկադան։

Նամակում նաեւ կոչ է արվում՝ Եվրամիության բոլոր դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Լաչինի մարդասիրական միջանցքը եւ համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար: Ավելի վաղ Լաչինի միջանցքի փակման մասին անհանգստություն էր հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը։

Ամբողջական տեքստ