Համբերության բաժակը լցվել է. Մայր Աթոռի շուրջ սկանդալ է հասունանում

  • 24/05/2018

armeniasputnik.am

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախկին պատգամավորը որոշել է դատարան դիմել։

Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։

«Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է»,- նշված է հոդվածում։

Ամբողջական տեքստ