Իսլամացած հայերին հնարավո՞ր է վերադարձնել «ակունքներին», թե՞ նրանք արդեն «կորուսյալներ» են: Sputnik Արմենիան այս հարցի պատասխանը ստանալու համար զրուցել է փորձագետների հետ:
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանի կարծիքով, հայերին չի կարելի դասակարգերի բաժանել` ըստ հայոց լեզվի իմացության ու հավատի:
Ավելի վաղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ աշխարհում ապրող ավելի քան 9 միլիոն հայերից երկու միլիոնն իսլամացած հայեր են, բայց այսօր նրանք այլևս չեն թաքցնում իրենց ով լինելը: