Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին

  • 13/03/2020

factor.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին Սիքստինյան կապելլայում, ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի, երջանկահիշատակ Նորին սրբություն Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի և երջանկահիշատակ Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ներկայությամբ բացվել է «Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսը:

Ամբողջական տեքստ