Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը

  • 12/02/2022

hraparak.am

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսք ու պատգամ է հղել երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով.

«Սիրելի երիտասարդ հայորդիներ,

Աղոթքով ու սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք բոլորիդ` Հայոց Եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկի` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը առանձնահատուկ ընդունելության է արժանացել հայոց մեջ և դարձել համաժողովրդական կերպար, որի շուրջ մեր ժողովուրդը ստեղծել է բազում ավանդազրույցներ ու գեղեցիկ սովորույթներ։

Լինելով հմուտ զորավար և մարտիկ` նա մեծ դիրք ուներ հռոմեական բանակում, բայց նա ավելի գերադասեց լինել Քրիստոսի զինվոր, և իր ամբողջ ծառայության ընթացքում քարոզում էր և իր աղոթքով հրաշքներ գործում։ Չխորանալով Սրբի կենսագրական մանրամասնությունների մեջ և ընդհանուր հայացք գցելով Նրա կերպարի վրա` իսկապես ոգեշնչվում ես, և այդպես է եղել դարեր շարունակ։

Ամբողջական տեքստ