Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի պատգամը Սուրբ Հարության տոնի առիթով։
«Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Տոնի առիթով դուրս էր բերվել Հայ Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբազան արարողության ընթացքում օրհնեց համայն մեր ժողովրդին և հայրենիքը՝ հայցելով Բարձրյալի հովանին և պաշտպանությունը աշխարհին համավարակի այս ծանր իրավիճակում: