Հեղինակին հանձնարարել են՝ դասագիրքը համապատասխանեցնել բոլոր կողմերի դիտարկումներին

  • 05/03/2024
  • Սոնա Ադամյան

hraparak.am

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի ճակատագիրը վերջնականապես պարզ չէ` դուրս կգա՞ կիրառությունից, թե՞ կշարունակի որոշակի խմբագրումներով դասավանդվել հանրակրթական դպրոցներում:
Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը ներկայացրեց իր պարզաբանումները՝ ի պատասխան մասնագիտական խմբերի կողմից արված դիտողությունների եւ առաջարկությունների: Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել էր «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը, 129 կետով պատասխանել էր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի եւ 13 կետով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։

Հաջորդիվ, հեղինակի դիտարկումները, առկա պարզաբանումներով հանդերձ, ներկայացվել էին այս գործընթացում չներգրավված 3-րդ կողմի անկախ փորձագետներին` մասնագիտական կարծիք ստանալու համար:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ 3-րդ կողմի փորձագիտական կարծիքները ստացել եւ արդեն ուղարկել են հեղինակին, «որպեսզի այդ դիտարկումների ու կարծիքի հիման վրա իրականացվեն դասագրքի փոփոխություններ: Դրանից հետո կունենանք համաձայնեցված, վերջնական պատկեր, այսինքն՝ այն իրավիճակը, երբ բոլոր դիտարկումներն արված են եւ այդ բոլոր դիտարկումները դասագրքում ներառված են ու արդեն փոփոխված: Դրանից հետո կհասկանանք, թե ինչպիսին է լինելու դասագրքի ճակատագիրը հետագայում»:

Ամբողջական տեքստ