Հեքիաթ է, Թուրքիայի պետության հետաքրքրության առարկան Աթեշյանը չէ. Գարեգին արք. Բեկչյանի հարցազրույցը՝

  • 22/12/2017

news.am

Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը NEWS.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Երեւանում կայացած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մամուլի ասուլիսին եւ հնչեցրած մեղադրանքներին եւ մյուս հայտարարություններին:

Սրբազան, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երեւանում հայտարարել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ դեռ տեղի չեն ունենա: Արդյոք դա այդպե՞ս է, Թուրքիայի իշխանություններն իսկապես թույլ չեն տալի՞ս ընտրություններ անցկացնել:

Արամ Սրբազանի հարցազրույցը լսել եմ, բավական բան կա խոսելու: Պետությունը թույլ տալու-չտալու հարց չունի, պետության կողմից նման տեղեկատվություն մեզ ոչ ոք չի տվել, մենք դիմումներ ենք ուղարկել տեղապահի ընտրություններից հետո եւ պատասխաններին ենք սպասում: Մինչեւ փետրվար մենք ժամանակ ունենք, այնպես որ պետության կողմից ժխտական կեցվածք կամ հայտարարություն մեզ չեն հայտնել:

Ամբողջական տեքստ