Հոգևոր առաջնորդների պարտականություններից է անդադար խաղաղություն քարոզելը. տեր Վահրամ քահանա Մելիքյան

  • 14/09/2017

armchurch.info

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների տեղի ունեցած հանդիպումը շարունակում է քննարկման նյութ մնալ արցախյան հարցին հետեւողների շրջանակներում:

«Հայ Ձայնի» խնդրանքով, մեկնաբանելով այդ հանդիպումը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, արժանապատիվ տեր Վահրամ քհն. Մելիքյանը այն կարեւոր է համարում, նշելով, որ ովքեր, եթե ոչ հոգևոր առաջնորդները, պետք է բաց խոսեն առկա խնդիրներից և դրանք լուծման առաջնորդելու հրամայականից: «Դա ո՛չ տկարություն է ենթադրում, ո՛չ զիջողականություն ու նահանջ է, ո՛չ էլ՝ նվազ հայրենասիրություն»,-մեզ հետ զրույցում նշեց Վահրամ քահանա Մելիքյանը:

Ամբողջական տեքստ