Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար

  • 14/09/2022

armeniasputnik.am

Քահանայապետը կարևոր է համարում, որ «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Անհանգստությամբ տեղեկացա, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել շարունակել աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:

Ամբողջական տեքստ