Մոսկվայում մեր թղթակիցը Ռուսաստանի հայկական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանին հարցրել է՝ ինչպե՞ս է գնահատում հեղափոխությունն ու Փաշինյանի հաղթանակը։ Շատ բնական՝ «կամքը ժողովրդինն է, երկրի տերը ժողովուրդն է»։ Իսկ ինչպե՞ս է վերաբերվում եղբոր՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված բողոքի ակցիաներին եւ հրաժարականի պահանջներին։