Մակարավանքից գողացել են արծաթե մոմակալները եւ հանգանակության գանձանակի գումարը

  • 16/12/2018

news.am

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի Մակարավանք վանական համալիրից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Մակարավանքի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը:

Ամբողջական տեքստ