Դեկտեմբերի 17-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Քահանայության կոչվեցին վեց սարկավագներ։ Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվել էր ընծայման կարգը:
Պատարագիչն էր Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը իր քահանայական ձեռնադրության 30-ամյակի և եպիսկոպոսական օծման 20-ամյակի առիթով։ Սեպուհ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին և նրանց օծելով Սրբալույս Մյուռոնով, նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: