Մայր Աթոռում որևէ մտավախություն չկա հանրահավաքին հնչեցված կոռուպցիոն մեղադրանքների առնչությամբ. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

  • 03/07/2018

armchurch.info

Մայր Աթոռում որևէ մտավախություն չունեն Սուրբ Գայանե Վանքի նախկին վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանի ՝ Գանձապետարանի թալանի մասին հայտարարությունների առնչությամբ:

«Այդ ամենը կեղծ է, մենք որևէ մտավախություն չունենք»,- Tert.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին, թե այդ դեպքում զրպարտության համար չեն պատրաստվում դիմել դատարան, Տեր Վահրամը պատասխանեց.

«Մեզ անընդհատ զրպարտում են: Եթե այդպես վարվենք, դա նշանակում է, որ մենք դատարաններից պետք է դուրս չգանք»,-ասաց Տեր Վահրամը, ապա նշեց. «Նորին Սրբության հետևողականության շնորհիվ կատարվել է լիարժեք ցանկագրում-գույքագրում Սուրբ Էջմիածնում պահվող բոլոր սրբությունների և թանգրանային արժեքների»:

Հիշեցնենեք, որ հունիսի 30 –ին՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով Էջմիածնում տեղի ունենացած հանրահավաքին այդ պահանջները բարձրաձայնողներից Կորյուն աբեղա Առաքելյանը հայտարարեց, թե Մայր աթոռի գանձատունը թալանված է:

Ըստ այդմ՝ եկեղեցականների հագուստի վրայի թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը փոխարինված են այլ քարերով, նաև՝ ապակիներով:

Իսկ սրբերի մասունքներն անփոփող մասնատուփերն էլ փոխարինվել են նորերով: Ավելին՝ Կորյուն աբեղան պահանջեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը գնա իր հայտարարության հետքերով: Նշենք, որ երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե Կորյուն աբեղան մոլորեցնում է:

Ամբողջական տեքստ