«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթը մեկնարկեց

  • 17/05/2018

hraparak.am

Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալներ հայտարարություն են տարածել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ուղղված ակցիա սկսելու մասին։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։

«Մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» բողոքի քայլերթը, որի մասին դեռևս նախօրեին հայտարարություն տարածվեց սոցիալական ցանցերի միջոցով:

Այս շարժումը սկիզբ է առել ո՛չ դրսի մութ ուժերի, ո՛չ էլ աղանդավորների կամ աթիստների և ո՛չ էլ՝ հեթանոս քրմերի կողմից: Այն մաքուր եկեղեցական բնույթ է կրում, քանի որ ըստ շարժման կազմակերպիչ Դանիել Մարտիրոսյանի՝ բողոքի քայլերթը նախաձեռնել և օրհնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Սուրբ Գայանե վանքի վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Միանգամայն ողջունելի է Հայր Կորյունի ցուցաբերած խիզախ կեցվածքը և ճշմարիտ հոգևորականին հարիր պահվածքը, որով նա փորձում է համախմբել Հայ եկեղեցու առողջ հավատացյալներին՝ պայքարելու մի այնպիսի հոգևոր ուռուցքի դեմ, ինչպիսին է Գարեգին Բ-ն իր շքախմբով:

Ամբողջական տեքստ