Մոսկվայի փոխքաղաքապետն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան

  • 17/02/2023

armeniasputnik.am

Չերյոմինին ուղեկցել է Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը:

Այսօր Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Մոսկվայի փոխքաղաքապետ, էկոնոմիկայի նախարար և արտաքին հարաբերությունների պատասխանատու Սերգեյ Չերյոմինը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է հայր Աղան Գոգչեանը։
Սերգեյ Չերյոմինը հանդիպում է ունեցել Նուրհան պատրիարք Մանուկյանի հետ:
Նրան ուղեկցել է Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը:

Ամբողջական տեքստ