«2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Ռուբեն Ռուբինյանը այցելեց Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր եկեղեցի, որի լուսարարապետն էի այդ ժամանակ: Պարոն Ռուբինյանի հետ շուրջ մեկ ժամ հետաքրքրական զրույց ունեցանք Հայ Եկեղեցու ճարտարապետության, մանրանկարչության եւ արվեստի շուրջ: Որպես հայ հոգեւորական եւ հայ մարդ, ուրախություն ապրեցի, որ հայոց պետական այրը նման խոր գիտելիքներ ունի Հայ եկեղեցու եւ նրա դարավոր ավանդության վերաբերյալ: