Թբիլիսիի XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան եկեղեցու մերձակայքում բնակելի համալիրի կառուցումը Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքի կոպիտ խախտում է։ Նման եզրակացության են հանգել «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» ՀԿ–ի ներկայացուցիչները` ուսումնասիրելով Վրաստանում հայկական մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։