armchurch.info (1.02.2018)
2018 թվականի հունվարի 30-ին,Վրաստանի Ազգային թանգարանում բացվեց «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդես, որը համատեղ նախաձեռնել էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը և Ազգային թանգարանը:
Ցուցահանդեսին ցուցադրված էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու և երկրում գործող տարբեր կրոնական համայնքների հանդերձանքը, գրականությունը և ծիսական արարողությունների պարագաները: Ցուցահանդեսն ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ տեղեկատվություն մատուցելու նպատակ, նպաստելու է տարբեր կրոնների միջև համագործակցության զարգացմանը և հասարակության գիտակցության բարձրացմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վրաստանում գործող տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ, հոգևոր և աշխարհիկ պաշտոնյաներ: