Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեցհայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրորդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»: