Փաշինյանը որոշել է գրոհել եւ գրավել Եկեղեցին

  • 27/07/2024

hraparak.am

Նիկոլ Փաշինյանը կարծես թե գտել է այն հարցի պատասխանը, թե ինչպես իրենով անի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ինչպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու կաթողիկոսի պաշտոնում նշանակի իր կողմից վերահսկելի գործչի, ով ոչ թե եկեղեցու անունից կպահանջի իր հրաժարականը, այլ իրեն կհռչակի Աստծո տեղապահը Երկրի վրա, աստվածային շնորհով եւ կախարդական փայտիկով օժտված միակ եւ անփոխարինելի փրկիչ: Փաշինյանը չի կարող իր որոշմամբ կամ կարգադրությամբ պաշտոնազրկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, բայց որոշել է գնալ այլ ճանապարհով՝ ուղղակի լուծարել եկեղեցին: Մեր տեղեկություններով, իշխանությունը, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, աշխատում է այդ ուղղությամբ՝ գտնելու հարմար ձեւակերպումներ, որոնք թույլ կտան զավթել Սուրբ Էջմիածինը:

Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, իր կազմակերպչաիրավական ձեւով ընդամենը հասարակական կազմակերպություն է: Հայաստանի իշխանություններն էլ մտածել են, որ եթե Հայ առաքելական եկեղեցին ընդամենը ՀԿ է, ինչո՞ւ չվերցնեն ու չլուծարեն այդ ՀԿ-ն: Պետք է ընդամենը գտնեն ձեւակերպումներ, թե ինչ օրենսդրական խախտումների համար են իրականացնում լուծարումը: Իսկ այդպիսի ձեւակերպումներ գտնելը կամ հնարելն այնքան էլ բարդ գործ չէ: Միակ խնդիրն այն է, որ, ի տարբերություն Հայաստանում գրանցված եւ գործող մյուս հազարավոր ՀԿ-ների, Հայ առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրական սուբյեկտ է, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կա հիշատակում Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին:

Ամբողջական տեքստ