«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

  • 08/09/2020

armeniasputnik.am

Դերսիմի տարածաշրջանն Արևմտյան Հայաստանի այն հատվածներից է, որտեղ հայերը թեպետ մեծամասնություն վաղուց չեն կազմում, բայց Հայոց ցեղասպանության տարիներին ամենաշատն են պաշտպանված եղել։

Դերսիմի ալևի զազաները տարիներ շարունակ իրենց պաշտպանության տակ են առել կոտորածից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի՝ դրա համար վճարելով անգամ սեփական կյանքով։ 1938թ.-ին Քեմալ Աթաթուրքի կազմակերպած Դերսիմի կոտորածի հիմնական պատճառներից մեկն էլ հենց հայերին բացահայտելն ու ոչնչացնելն էր։ Տեր Սիմոնի երկրի՝ Դերսիմի հայերը, սակայն, կարողացան հաղթահարել նաև դա և շարունակել ապրել։ Այսօր հայեր կան Դերսիմի բոլոր բնակավայրերում՝ մեծ քաղաքներից մինչև փոքրիկ գյուղեր։

Դերսիմի Հոզաթ (պատմական հայկական Խոզաթ քաղաքը,-խմբ․) քաղաքում ինձ մոտեցավ տարեց մի կին՝ խնդրելով օգնել գտնելու իր 25-ամյա դստերը։ Ասաց` նա 2 տարի առաջ հեռացել է տնից, այդ օրվանից տեղեկություն չունի միակ զավակի մասին:
Զինար անունով կինն արցունքն աչքերին ասաց, որ տասնամյակներ առաջ իր նախնիներն են կորցրել իրենց զավակներին, այսօր ինքն է նույն ճակատագրին արժանանում։ Երբ հետարքրվեցի Զինարի պատմությամբ, ասաց, որ ինքը Ցեղասպանությունից ֆիզիկապես փրկված հայի հետնորդ է։

Նա մատնացույց արեց Հոզաթի հայկական թաղամասերը՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերը աչքի են ընկնում ոչ միայն վարպետներով, այլև հետաքրքիր մտահղացումներով, որոնցով օրն ավելի ուրախ ու հիշարժան է դառնում։ Հոզաթի կենտրոնում երկու երաժիշտներ իրենց շուրջն էին հավաքել մեծ թվով մարդկանց ու նվագում էին հայկական ու թուրքական միախառնված մեղեդիներ։

Ամբողջական տեքստ