Քահանան չի վախենում խավարից․ եթե թիքա-թիքա էլ փրթեք, ավելի շատ կմոտեցնեք Տիրոջը

  • 23/12/2020
  • Անուշ Դաշտենց

hraparak.am

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը նախօրեին հրաժարվել էր սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ նրան խորհուրդ էր տվել՝ «սպասել Աստծո դատաստանին»։ Սա երկրորդ աղմկահարույց դեպքն է վերջին շրջանում՝ Մարտունու քահանայի դեպքից հետո, երբ նիկոլականների մի խումբ շարժվում է եկեղեցու ուղղությամբ՝ այնտեղից քահանային դուրս շպրտելու նպատակով։ Հնարավոր էր՝ դեպքերն այլ ընթացք ստանային, եւ, օրինակ, հոգեւորականին Լինչի դատաստանի ենթարկեին։

Հիշեցնենք․ նախորդ դեպքը դեկտեմբերի 11-ին էր, երբ Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին արգելել էին եկեղեցի մուտք գործել։ Փակել էին եկեղեցու դուռը, հայհոյել եւ հրմշտել քահանային։ Պատճառը քահանայի մասնակցությունն էր Երեւանում տեղի ունեցած դեկտեմբերի 5-ի հանրահավաքին եւ քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը։ Մարտունիում տեղի ունեցած միջադեպից հետո առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթեւ վարդապետ Բարսեղյանն այցելել էր Սբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից եւ հայհոյանքներից եւ առաջնորդվել քրիստոնեական սիրով ու գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտում լուծում տրվի առաջացած խնդրին։ Ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահն ինքն էր այս կիրակի Սուրբ պատարագ մատուցել Մարտունու Սբ Աստվածածին եկեղեցում, ապա կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց հետ։ Կրկին հորդորել էր խնդիրը լուծել սիրո եւ խաղաղության մթնոլորտում՝ համաձայն եկեղեցական կարգուկանոնի։ Ի վերջո, ինչպե՞ս է կարգավորվել հարցը։

Ամբողջական տեքստ