Արցախի թեմի առաջնորդն ուղերձ է հղել

  • 01/10/2022

hraparak.am

Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուղերձ է հղել Արցախի թեմի վերաբացման 33-րդ ամյակի առիթով.

«Սիրելի հավատավոր զավակներ,

Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը:

Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքարի և հոգևոր հիմնասյունը մեր արդար պահանջի: Հայոց Աղվանից Կաթողիկոսության պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանին, ակտիվորեն և եռանդուն կերպով լծվեց Արցախի հոգևոր վերազարթոնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակավ…» (Մատթ. 9.37-38), և խորհրդային հասարակարգի գործած հոգևոր ավերից հետո, շնորհիվ թվաքանակով քիչ, բայց նվիրյալ հոգևորականների, Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը և ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնեացման համար:

Ամբողջական տեքստ