Ադրբեջանը Նախիջևանում ավերել է 108 հայկական եկեղեցի և գերեզմանատուն. CHW–ի զեկույցը

  • 13/09/2022

armeniasputnik.am

Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը հիմնավոր մտավախություն է առաջացնում, որ Արցախի պատմամշակութային հուշարձաններին նույնպես նույն ճակատագիրը սպասվում։

Caucasus Heritage Watch (CHW) պլատֆորմը հրապարակել է ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը 1997-2011 թվականներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ամբողջությամբ ավերել է առնվազն108 հայկական վանք, եկեղեցի և գերեզմանոց։
CHW-ն օգտագործել է բարձր որակի արբանյակային պատկերներ՝ վավերագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը:

Այս ցուցանիշը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգության 98%-ը, որը հետազոտողները կարողացել են բացահայտել։ Այս գտածոներն առաջին անգամ համոզիչ ապացույցներ են տալիս, որ հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության բնորոշ գիծն է։

Ամբողջական տեքստ