Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ընդվզել է իշխանությունների կողմից արք. Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։
Հայ պատգամավորն իր Twitter–ի էջում գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի արք. Արամ Աթեշյանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բանց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։