Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 3 -ին մեկ րոպե լռությամբ հարգեց 2014 թվականին հյուսիսային Իրաքում եզդի բնակչության կոտորածների զոհերի հիշատակը:
Դաժան սպանությունները սկսվել էին օգոստոսի 3-ին եւ կազմակերպվել ամբողջ աշխարհում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: