ԱԻՄ նախագահը դիմել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին

  • 03/02/2020

iravunk.com

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ մասնավորապես նշելով. «Մեծարգո Վեհափառ, այսօր Ձեր ենթակայության եկեղեցիներից մեկում մասնակցեցի Սուրբ պատարագի արարողությանը եւ եւս մեկ անգամ արձանագրեցի, որ Ձեր ենթակա կառույցներում որեւէ կերպ չի հիշատակվում Էջմիածինը, Հայաստանը, իսկ Կիլիկիո տարագյալ կաթողիկոսը՝ մի քանի անգամ։ Ձեր կառույցի եւ Ձեր անձի հիշատակմանը բնականաբար, դեմ չեմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե այսպիսի սրբազնագույն ազգային արարողության ժամանակ ինչպես է, որ Տիրոջ բարիացակամությունը չի խնդրվում Մայր Աթոռի եւ Հայաստանի վերաբերյալ։ Տառ առ տառ հետեւելով ողջ արարողակարգին (նաեւ մասնակցելով ապաշխարհության կարգին) ես զարմանքով նկատեցի, որ Տեր ողորմեա շարքում «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն» խոսքերն են նախընտրելի համարվել «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութին հւն, Ազգիս Հայոց, սէր, միութիւն» հատվածի փոխարեն։

Ամբողջական տեքստ