Ամենածանր պահերին նույնիսկ պետք չէ հուսահատվել, Աստված մեզ լսում է եւ մեր կողքին է․ միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը՝ աղոթքի եւ հույսի մասին

  • 24/12/2020

hraparak.am

Պատմական փորձառությունը հուշում է, որ կտրուկ շրջադարձերը, հատկապես, եթե դրանք ողբերգական ու աղետալի հետեւանքներ են ունենում, ինչպես հավաքական առումով հանրությունների մոտ, այնպես էլ անհատապես մարդկանց մոտ որոշակիորեն «արթնացնում» կամ «ակտիվացնում» են նաեւ կրոնական ապրումները եւ շատ հարցերի պատասխաններ, որոնք մարդիկ անհատապես եւ հանրույթները հավաքականաբար, չեն կարողանում ինքնուրույն կերպով գտնել, կամ ստանալ օրինակ քաղաքական իշխանություններից, պետական կամ միջազգային կառույցներից, իրենց որոնումներում աստիճանաբար հասնում են մի կետի, երբ սկսում են իրենց մտատանջություններից ազատվելու համար դիմել Աստծուն, իսկ ըստ քրիստոնեական /եւ ոչ միայն քրիստոնեական/ պատկերացումների համաձայն, Աստծուն կարելի է դիմել աղոթի միջոցով։

Արցախյան երկրորդ պատերազմը մեր ժողովրդի համար նույնպիսի կտրուկ շրջադարձ էր իր ողբերգական հետեւանքներով հանդերձ եւ բազմաթիվ մարդիկ մեր հասարակության մեջ փորձում են որպես քրիստոնյաներ, Աստծո օգնությանը դիմել ու այդ կերպ գտնել մխիթարություն ու սփոփանք, կամ ստանալ իրենց հարցերի պատասխանները։

Ինչ է աղոթքը, ինչպես աղոթել, ինչպես չկորցնել հույսը ծանր պահերին եւ բազմաթիվ այլ հարցերի մասին դեռ տարիներ առաջ իր մտորումներն է ներկայացրել Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին-Եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը, որի «Աղոթքի մասին» փոքրիկ գրքույկից հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողին։ Կարծում ենք, որ այս բավականին բարդ եւ խառը օրերին այն օգտակար կլինի եւ կգտնի իր ընթերցողին մեր հասարակության մեջ

Ամբողջական տեքստ